ՄՄայա Խաչատրյան

Սիրիայում հայ սակրավորները ականազերծել են 90 հազար քմ տարածք

Սիրիայում հայ սակրավորները ականազերծել են 90 հազար քմ տարածք

Սեպտեմբերի 24-ին  հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում:  Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է հանձնել հավաստագրեր,- տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։

Համաձայն հավաստագրերի՝ համար 1 և համար 2 վտանգավոր տարածքներն ականազերծված են, մաքրված և ստուգազննված։ Հանձնման վկայականում նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար։

Մաքրված երկու ականադաշտերը կազմում են 90 հազար քմ: Հայ սակրավորները  նշված հատվածից ավելի քան 50 հատ պատերազմի պայթուցիկ մնացորդ են հայտնաբերել։
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական հայ ժողովրդին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում