ԴԴավիթ Մուրադյան

Լիբանանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցության ավարտը

Լիբանանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցության ավարտը

Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարությունում հանդիպումների շրջանակում նախարարության գլխավոր քարտուղար, դեսպան Հանի Ալ-Շամիտելին ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այդ մասին հայտնել է Լիբանանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը: 

Դեսպան Աթաբեկյանը նրան տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ավարտվել են, և բոլոր խոչընդոտների վերացվել, ինչը հնարավորություն է տալիս ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

«Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիբանանը ողջունում է այս կարևոր քայլը՝ համաձայնագրի իրագործման, երկու երկրների միջև կայունության ապահովման և ժողովուրդների անվտանգության տեսանկյունից»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում