ԼԼևոն Սարդարյան

Հայկ Հարությունյան. անցած ուղին

Հայկ Հարությունյան. անցած ուղին

Ինչպես արդեն հայտնի է՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:  Նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է:

Հայկ Հարությունյանը ներքին գործերի համակարգում աշխատել է 1981 թվականից: 1992-1999 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, առաջին տեղակալ, իսկ 1999-2003 թթ. զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը: 2003-2008 թթ. եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետ: 2006 թ. Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայկ Հարությունյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում: 2008-2010 թթ. Հայկ Հարությունյանը եղել է պետական պահպանության ծառայության պետ, իսկ 2010-2014 թթ.՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

Նշենք, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայկ Հարությունյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը և աղմկահարույց այդ քրեական գործով անցնող առանցքային վկաներից մեկն էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում