ԼԼիլիթ Հարությունյան

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու՝ «Իմ քայլի»նախագիծը

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու՝ «Իմ քայլի»նախագիծը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն իբրև դատավոր դադարեցնելու՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: Պատգամավորներն ընդգծել են, որ գործընթացը պետք է ծավալվի իրավական տիրույթում և կկայացվի իրավական, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից բխող որոշում: Քիչ առաջ հանձնաժողովը նախաձեռնությանը դրական գնահատական է տվել և նիստն ավարտվել է:

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ը, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ-ում պիտի կողմ քվեարկեն 9 դատավորից առնվազն 6-ը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում