ԼԼևոն Սարդարյան

«Լուրեր»-ը ուղիղ կհեռարձակի վարչապետի հանդիպումը Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների հետ

«Լուրեր»-ը ուղիղ կհեռարձակի վարչապետի հանդիպումը Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անկախության օրվա միջոցառումներից հետո վարչապետն աշխատանքային հագեցած այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: 

Երևանի ժամանակով սեպտեմբերի 22-ին՝ 22-ն անց 45-ին, նախատեսվում է վարչապետի հանդիպումը Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը «Լուրեր»-ը կհեռարձակի ուղիղ միացմամբ, ինչպես կայքում, այնպես էլ Facebook-ում և Youtube-ում: 

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Լոս Անջելեսում, կայցելի Սիլիկոնյան հովիտ, կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ էլ ելույթ կունենա: 

Վարչապետի ԱՄՆ կատարած պաշտոնական այցին և հանդիպումներին կարող եք հետևել «Լուրեր»-ի կայքում և առցանց հարթակներում՝ ուղիղ հեռարձակմամբ:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում