ԼԼևոն Սարդարյան

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առիթով

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առիթով

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում, որը տեղադրվել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում, ասվում է.

«ԱՄՆ անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը վստահ քայլեր են ձեռնարկել՝ ընդլայնելու քաղաքական մասնակցությունն ու խթանելու ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ ունի բացառիկ հնարավորություն պայքարելու կոռուպցիայի դեմ՝ համաձայն ընթացակարգի, ուժեղացնելու օրենքի գերակայությունը անկախ դատական համակարգի օգնությամբ ու գրավելու ավելի շատ արտաքին ներդրումներ: Ակնկալում եմ շարունակել մեր աշխատանքը Հայաստանի հետ՝ կյանքի կոչելու այս նպատակներն ու կառուցելու ավելի լավ ապագա՝ հայերի հաջորդ սերունդների համար:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական կարգավորում: Մենք ողջունում ենք վերջին բարձր մակարդակի համաձայնությունը՝ հանուն  հակամարտության բանակցային կարգավորման, ինչպես նաև ջանքերը՝ ստեղծելու արդյունավետ քննարկումների համար հարմար միջավայր և նախապատրաստելու բնակչությանը խաղաղության»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում