ՄՄարիամ Մխիթարյան

Նոր մեղադրանք՝ Միհրան Պողոսյանին

Նոր մեղադրանք՝ Միհրան Պողոսյանին

Հատուկ քննչական ծառայությունը առաջադրել է նոր մեղադրանք նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝  նաև խոշոր չափի փողերի լվացման համար: Պարզվել է՝ Պողոսյանը 1 միլիոն 190 հազար դոլարի աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և փողն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին գրուպ»-ին: Ըստ ՀՔԾ-ի՝ Պանամայի օֆշորային գոտում գրանցված Պողոսյանի ընկերության և նրա «Քեթրին Գրուպ»-ի միջև 2015-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրով Պողոսյանի լիազորված անձը 690 հազար դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ»-ին: Նախաքննությունը շարունակվում է հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների  շրջանակը պարզելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում