ԼԼևոն Սարդարյան

Այսօր դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Այսօր դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

«Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ: Այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել է Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Այսօր՝ ժամը 17.00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը: Նշենք, որ  սեպտեմբերի 17-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, ինչից հետո պաշտպանները հանդես էին եկել նոր միջնորդությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում