ԼԼևոն Սարդարյան

Իտալիայի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել

Իտալիայի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին:

Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի խորը բարեկամական կապերն արտառոց հարստություն են, մի ժառանգություն, որից մեր ժողովուրդները շարունակում են օգտվել` միշտ ավելի բուռն և եռանդուն հարաբերություններ կառուցելու ու զարգացնելու համար:

Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով և Ձեզ պետական այցով Քվիրինալյան պալատում ընդունելուն սպասելով՝ վերստին հղում եմ անձամբ Ձեր և բոլոր հայերի բարեկեցության իմ ջերմ մաղթանքները»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում