Ռազմագերիների հնարավոր փոխանակումը Արցախի սուվերեն որոշման խնդիրն է. Դավիթ Տոնոյան

ԼԼևոն Սարդարյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել է, որ երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որին  փոխանցվել էր  Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 ռազմագերիների և  Արցախում երկարատև ազատազրկման դատապարտված ադրբեջանցի 2 դիվերսանտների փոխանակման վերաբերյալ: 

«Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք հիմա բացահայտել չեմ կարող։ Որոշ տեղեկատվության ճշգրտման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ադրբեջանական կողմից ստանանք այդ  ճշգրտված տեղեկությունը, կարձագանքնենք»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վերջինս չի բացառել փոխանակման տարբերակը՝ միաժամանակ ընգծելով, որ դա  Արցախի Հանրապետության սուվերեն որոշման խնդիրն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում