ԼԼևոն Սարդարյան

Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյաին:

«Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանը, ըստ էության, իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 և ավելի տարիներ ծառայել է: «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Մենք կներդնենք բոլոր ջանքեր, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը և մեր ազգի միասնությունը»,- ասել է Էդուարդ Մարտիրոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում