ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Մեր որոշումը 301 թվականին է ընդունվել՝ քրիստոնեությունը ընդունելով. ՀՀ-ն Եվրոպայի մաս է, և ոչ ոք սա չի կարող հարցականի տակ դնել. ԱԳ փոխնախարար

Մեր որոշումը 301 թվականին է ընդունվել՝ քրիստոնեությունը ընդունելով. ՀՀ-ն Եվրոպայի մաս է, և ոչ ոք սա չի կարող հարցականի տակ դնել. ԱԳ փոխնախարար

Պատմական առումով Հայաստանը փորձել է պահել հավասարակշռությունը ամենասկզբից. Ալեքսանդր Մեծն էր, հետո կար Պարսից կայսրությունը, հետո՝ Հռոմեական կայսությունը, հետո՝ Օսմանյան կայսրությունը, Ռուսաստանի կայսրությունը: Այս ամենը գոյատևման քաղաքականության մասին էր, և մենք միշտ փորձել ենք ավելի լավ տարբերակները գտնել: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Փոխարտգործնախարարը հիշեց՝ մի հանդիպման ժամանակ գործընկերներից մեկն իրեն հարցրել է՝ ո՞րն է Հայաստանի քաղաքակրթության ընտրությունը. «Ես ասում եմ, որ մեր որոշումը 301 թվականին է ընդունվել՝ քրիստոնեությունը ընդունելով: Իրականում Հայաստանը Եվրոպայի մաս է, և ոչ ոք սա չի կարող հարցականի տակ դնել: Մենք պետք է փորձենք այս մարտահրավերներով լի իրականության մեջ ավելի լավ տարբերակ ընտրել: Սա մեր թեման է, մենք պետք է ավելի առաջ գնանք, երբեմն՝ ավելի փոքր քայլերով և տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը:

Իհարկե, մենք չենք կարող ծայրահեղ քայլեր անել, որոնք կարող են վտանգել մեր երկիրը և մեր անվտանգությունը, բայց մենք գիտենք, որ կա մի տարբերակ մեր զարգացման համար. դա ժողովրդավարությունն է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում