Վարչապետը մասնակցել է Վայոց Ձորի Ռինդ համայնքի տոնին

Վարչապետը մասնակցել է Վայոց  Ձորի Ռինդ համայնքի տոնին

Կառավարության ղեկավարն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում մասնակցել է Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում նշվել է նաև Ռինդ գյուղի օրը:

Հայկական Արենին աստիճանաբար իր ուրույն տեղն է գրավում գինու համաշխարհային շուկայում: Համոզմունքը իրանահայ գինեգործ Զորիկ Ղարիբյանինն է, ով 10 տարի շարունակ Վայոց Ձորի Ռինդ համայնքում փորձում է վերականգնել հայկական բնիկ սորտերն ու աշխարհին բարձր մակարդակով ներկայացնել հայկական գինեգործությունը:

Արտադրության մեծ ծավալներով գինու միջազգային շուկային այլևս չես զարմացնի, գինու սիրահարներին ավելի շատ որակն ու գինու ծագումն է հետաքրքրում՝ համոզվել է շուկան ուսումնասիրած գինեգործը:

Վարչապետը խոստացել է ու տեղում հանձնարարել գյուղնախարարին աջակցել գործարարին բիզնեսի հետագա զարգացման համար: Ռինդում սա վարչապետի միակ հանձնարարականը չէր: Հովիկ Աբրահամյանը համայնք էր այցելել համոզվելու՝ որքանով են կատարված Ռինդի բնակիչների՝ իրեն ուղղված նախկին խնդրանքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում