Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

ԼԼուսինե Մուրադյան

Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները. Գալյան

Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները. Գալյան

Հայեցակարգերը մշակված են, հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, և այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Սահմանադրության նախագծի տեքստը պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները, այսինքն՝ տեքստի մակարդակում առնվազն ժամկետը մինչև նոր ընտրություններն են»,- ասաց նա:

Նախարարը նաև ենթադրեց՝ կառավարման համակարգը այնպիսին, ինչպիսին է այս պահի դրությամբ, փոփոխության ենթակա չի լինելու: Իսկ Սահմանադրության տեքստի՝ հանրության դատին հանձնելու ժամկետը 2026 թվականի ընտրություններից առաջ է լինելու:

«Անկախության հռչակագրի հետ կապված տեքստուալ առումով Սահմանադրությունը որևէ խնդիր չի պարունակում, և սա այլևս արձանագրված է»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ վարչապետը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել էր, որ այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Վարչապետի խոսքերով՝ նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում