ԼԼուսինե Մուրադյան

Չափավոր վերահսկողությունը պարտադիր պետք է. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին

Չափավոր վերահսկողությունը պարտադիր պետք է. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին

Մանկապարտեզներում երեխաների անվտանգությունը մեր առաջնային խնդիրներից մեկն է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացին։

Ըստ Ավինյանի՝ տեսախցիկները բաց հասանելիություն չպետք է ունենան, քանի որ այդ պարագայում իրավունքների խախտման հնարավոր դեպքերը բազմաթիվ են:

«Չենք ուզում չափից ավելի վերահսկողություն, բայց որոշակի չափավոր վերահսկողությունը մանկապարտեզներում պարտադիր պետք է։

Իհարկե, նախկինում էլ են եղել բռնության դեպքեր, որոնք համապատասխան արձագանք ստացել են, և համապատասխան փոփոխություններ տեղի են ունեցել մեր կրթօջախներում, բայց, այնուամենայնիվ, հետագայում առհասարակ կանխարգելման և նման դեպքերի վերացման համար այս համակարգի կայացումը շատ կարևոր է»,- ասաց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում