ՎՎարդուհի Հարությունյան

Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից

Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից

Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։

«Իմ կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը: Մենք կուսումնասիրեն այն ժամկետից շուտ դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է Մուլինոն:

Պանամայի նախագահի խոսքով՝ Ռուբիոն հանդիպմանը «որևէ սպառնալիք չի ներկայացրել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» վերաբերյալ, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է ջրանցքի նկատմամաբ վերահսկողությունը Պանամային փոխանցելու մասին պայմանագրի խախտում:

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից դուրս գալու Պանամայի որոշումը՝ այն որակելով կարևոր մեծ քայլ՝ ԱՄՆ հետ հարաբերություններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում