ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանը կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին

Ղազախստանը կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին

Ղազախստանը ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին՝ հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։

 «Դրանք վերծանվել են Բրազիլիայում, վերադարձվել Ղազախստան, գտնվում են գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող քննչական խմբի մոտ։ Բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմերն ունեն այդ արկղերի տվյալների պատճենները։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասել է Բոզումբաևը:

Նրա խոսքով՝ հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։

Բոզումբաևի խոսքով՝ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի` հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում