ԼԼուսինե Մուրադյան

Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել. Նարեկ Բաբայան

Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել. Նարեկ Բաբայան

ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը Ազգային ժողովի 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել: Այդ մասին նիստի ավարտին հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել էր, թե Սիրունյանը հայտարարել է, որ «իր թեկնածությունը հետ է քաշում»՝ նաև հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ առկա որոշակի դիտարկումներ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում