ՎՎարդուհի Հարությունյան

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը:

«Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական կապերն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:

Կողմերը վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- հայտնել են Ադրբեջանի նախագահի գրասենյակից:

Ֆիդանը հանդիպումներ կունենա նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում