ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի և Եվրոպայի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հունվարի վերջին

Իրանի և Եվրոպայի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հունվարի վերջին

Իրանի և եվրոպական եռյակի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կսկսվի 2025 թվականի հունվարի վերջին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Երկամյա ընդմիջումից հետո Իրանի և Եվրաեռյակի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել նոյեմբերի 29-ին՝ Ժնևում։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտգործնախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Թախթ-Ռավանչին։ Ըստ Իրանի կառավարության՝ բանակցությունները կշարունակվեն մոտ ապագայում։

Դեռևս նոյեմբերի 14-15-ին Իրան էր այցելել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նրա այցի նպատակը երկրի ղեկավարության հետ բանակցություններն էին և Ֆորդոյում ու Նաթանզայում իրանական միջուկային ծրագրի օբյեկտների զննումը՝ հետագայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարցով որոշում կայացնելու համար: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գրոսիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը չի ստեղծել և չի ստեղծի միջուկային զենք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում