ԼԼուսինե Մուրադյան

Ի՞նչ փուլում են նոր աղբավայր կառուցելու աշխատանքները

Ի՞նչ փուլում են նոր աղբավայր կառուցելու աշխատանքները

Նոր աղբավայր կառուցելու ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ուսումնասիրություն և վերլուծական աշխատանք են արվել, արդյունքները ստացվել են, ապա որոշում է կայացվել, որ այդ աշխատանքները պետք է շարունակվեն մասնավորի ներգրավման ուղղությամբ: Այժմ ձևավորվել է աշխատանքային խումբ, և այս կետից սկսած՝ հարցի քննարկումն առաջարկվեց տեղափոխել բնապահպանական վարչության տիրույթ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց այն, թե ինչ աշխատանք է կատարվել այս մասով հատկապես վերջին 7 տարիներին: Ըստ քաղաքապետի՝ աշխատանքները մեռյալ կետից 1 միլիմետր առաջ չեն գնացել:

«10 տարի այս աղբավայրի թեման ծամծմվել է, մի գերատեսչությունից մյուսն է գնացել, եկել, պտտվել, և 10 տարի հետո՝ 2024 թվականին, կանգնել ենք նույն տեղում»,- ասաց Ավինյանը և հիշեցրեց, որ առաջարկ է եղել ծրագիրը փակելու, հակառակ դեպքում ևս 5 տարի այն կարող էր շրջանառվել:

Որպեսզի նույն պրոցեսը տեղի չունենա, քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել ֆինանսական միջոցներ։ Տիգրան Ավինյանը նաև առաջարկեց առաջին փուլով երկփուլ մրցույթի փաթեթ ստանալ: 

«Լավագույն առաջարկն է, ամենաօպտիմալ առաջարկը, որը կկոնսերվացնի Նուբարաշենի աղբավայրը և կկազմակերպի համեմատաբար ամենաարդյունավետ նոր վերամշակման գործարանի ծրագիր»,- ասաց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում