Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակի տոնական միջոցառմանը

Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակի տոնական միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզում մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Այցի ընթացքում վարչապետը խոսել է նաև արդեն մի քանի օր բողոքի ալիք բարձրացրած առևտրականների խնդրի մասին: Հովիկ Աբրահամյանն այն կարծիքին է, որ եթե գործադիրն ու օրենսդիրն արդյունավետ աշխատեն, դրական արդյունք անպայման կլինի: Խնդրի կարգավորման տարբերակները շատ են՝ ասել է Հովիկ Աբրահամյանն ու ընդգծել, որ  խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ բերելը գերակա խնդիր է մնալու:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում