ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան խոստացել է վետո կիրառել Վրաստանի իշխանությունների դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների նկատմամբ

Հունգարիան խոստացել է վետո կիրառել Վրաստանի իշխանությունների դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների նկատմամբ

Հունգարիան դեմ է, որ վրացի պաշտոնյաները ներառվեն պատժամիջոցների ցուցակում, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

«Եթե լինեն նման առաջարկներ, մենք վետո կկիրառենք, դուք կարող եք դրանում վստահ լինել»,- հայտարարել է Սիյարտոն Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու հետ համատեղ ասուլիսում։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բրյուսելից առաջարկներ կան Վրաստանի ներքին գործերի նախարարի և բարձրաստիճան ոստիկանների դեմ եվրոպական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչը «վրդովեցուցիչ է և անհիմն»։

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին, որն իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Բուդապեշտում, շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ Եվրամիությունում Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավոր առաջարկների հանդեպ վետո կիրառելու պատրաստակամության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում