ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսիում մայդան կազմակերպելու փորձը ձախողվեց, իրավիճակը վերահսկելի է. Կոբախիձե

Թբիլիսիում մայդան կազմակերպելու փորձը ձախողվեց, իրավիճակը վերահսկելի է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի կենտրոնում անկարգությունների վերածված բողոքի ցույցերը Վրաստանում մայդան կազմակերպելու անհաջող փորձ է անվանել և բնակչությանը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է։

«Եվրոպացի քաղաքական գործիչներն անտեսում են Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ արմատական ​​ուժերի կողմից բռնության փաստերը, ինչը վկայում է նրանց երկակի ստանդարտների մասին»,- ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն ունի եզրակացություն հոկտեմբերին կայացած խորհրդարանի ընտրության վերաբերյալ, և դա ընդհանուր առմամբ դրական է, բայց նույն եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հրաժարվում են ճանաչել այդ ընտրության օրինականությունը։

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչներն էլ խուզարկություններ են կատարել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» կոալիցիա գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

«Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տալիս մտնել իրենց աշխատասենյակներ: Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի ընդլայնմանը։

Այս պահին հայտնի է երեք ընդդիմադիր առաջնորդի, այդ թվում՝ մեդիա մենեջեր և «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիայի ձերբակալության մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում