ՎՎարդուհի Հարությունյան

ՑԱՀԱԼ-ը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին. զոհերի թիվն աճում է

ՑԱՀԱԼ-ը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին. զոհերի թիվն աճում է

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 44,500-ին, 105,300-ից ավելի մարդ վիրավորվել է: Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են, որ ՑԱՀԱԼ-ը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ հասցնել: Իսրայելական կողմը վստահեցնում է՝ թիրախում են ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները:

Օրակարգում է շարժման գերեվարած պատանդների հարցը: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ին «աղետալի հետևանքներ» են սպասում, եթե գերիներն ազատ չարձակեն մինչև իր երդմնակալությունը՝ հունվարի 20-ը։ «Մերձավոր Արևելքը դժոխքի կվերածվի»,- նախազգուշացրել է Թրամփը:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ընթացքում ՀԱՄԱՍ-ը շուրջ 250 մարդու է գերեվարել: The Washington Post-ի տվյալով՝ Գազայի հատվածում դեռևս 63 պատանդ է պահվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում