ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայի ՊՆ-ն քաղաքացիներին կոչ է արել չհավատալ «ահաբեկիչների» ապատեղեկատվությանը

Սիրիայի ՊՆ-ն քաղաքացիներին կոչ է արել չհավատալ «ահաբեկիչների» ապատեղեկատվությանը

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իսլամիստների խոշոր հարձակումները «հաջողությամբ հետ են մղվում» Հալեպի և Իդլիբի գյուղական բնակավայրերում: Նշվում է, որ խմբավորումները հարձակումների ժամանակ օգտագործում են ծանր սպառազինություն, անօդաչու թռչող սարքեր և մեծ թվով օտարերկրյա գրոհայիններ, հայտնում է SANA լրատվական գործակալությունը:

Նախարարությունը նաև կոչ է արել քաղաքացիներին չվստահել «ահաբեկիչների» տարածած ապատեղեկատվությանը և նորություններին հետևել պաշտոնական ազգային ԶԼՄ-ների միջոցով: Նոյեմբերի 27-ին իսլամիստական խմբավորումները հայտարարել են սիրիական բանակի և իրանամետ խմբավորումների դեմ խոշոր ռազմական գործողություն սկսելու մասին՝ այն անվանելով «ագրեսիայի զսպում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում