ՎՎահե Դավթյան

Վրաստանի խորհրդարանում հայտարարվել է անվտանգության դեղին մակարդակ

Վրաստանի խորհրդարանում հայտարարվել է անվտանգության դեղին մակարդակ

Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Դա նշանակում է, որ շենք մուտքը սահմանափակումներով կլինի՝ պատգամավորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Սահմանափակումը չի վերաբերի միայն հավատարմագրված լրագրողներին։

Հիշեցնենք, որ այսօր՝ տեղի ժամանակով 12։00-ին, կկայանա 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կգործեն մինչև նոր կաբինետի նշանակումը։

Համաձայն օրենսդրության՝ նիստը հրավիրում և բացում է նախագահը, թեպետ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահը չի նշանակել նիստը։ Կանոնակարգի համաձայն՝ նախագահի բացակայության դեպքում նիստի բացումն անում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։ Խորհրդարանը կարող է սկսել աշխատանքը, եթե նիստին ներկա է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ 76 պատգամավոր։ Իշխող կուսակցությունը, համաձայն ընտրության արդյունքների, ունի 89 մանդատ։տիր խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ 76 պատգամավոր։ Իշխող կուսակցությունը, համաձայն ընտրության արդյունքների, ունի 89 մանդատ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում