ՄՄարիա Գաբրիելյան

Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են

Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են

Երեկ ձերբակալված Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«3 պաշտոնյան մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու»,- նշել է Օհանջանյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից ձերբակալվել էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում