ՎՎարդուհի Հարությունյան

Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար. Բայրամովը՝ COP-29-ին Հայաստանի բացակայության մասին

Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար. Բայրամովը՝ COP-29-ին Հայաստանի բացակայության մասին

COP-29-ի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP-29-ին մենք չենք տեսնում։ Կարծում ենք՝ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- ասել է պաշտոնյան։

Երեկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ COP-29-ին Հայաստանի մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, և հայկական կողմը դեռ որոշում չունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում