ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանն ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը

Էրդողանն ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բուդապեշտում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Թուրքական կողմի տվյալով՝ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներին, նշել՝ Անկարան գործում է ԵՄ-ին լիարժեք անդամակցության ռազմավարական հեռանկարով: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում