ՄՄարիամ Մխիթարյան

Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ

Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին՝ ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեի քվեարկության արդյունքների կապակցությամբ։

Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների 99,7%-ի հաշվարկի արդյունքների՝ հանրաքվեի մասնակիցների 50,46%-ը կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին։

Հոկտեմբերի 20-ին Մոլդովայի քաղաքացիներին խնդրել էին պատասխանել «այո» կամ «ոչ» հարցին. «Սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»:

Նույն օրը Մոլդովայում անցկացվել է նաև նախագահի ընտրություն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առաջատարը պետության ներկա ղեկավար Մայա Սանդուն է, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար: Նա ստացել է ձայների 42 տոկոսից ավելին, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26 տոկոս։ Այդ երկու թեկնածուն էլ անցնում է երկրորդ փուլ, որը նշանակված Է նոյեմբերի 3-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում