ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել

Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ 18 հոկտեմբերին, կոչ է արել Արևմուտքին պահպանել իր աջակցությունն Ուկրաինային, քանի որ Կիևին սպասում է խստաշունչ ձմեռ, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունը մտահոգություններ է առաջացնում Վաշինգտոնի վճռականության հարցում:

Բայդենը Բեռլին կատարած մեկօրյա այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ փակ բանակցություններ է վարել՝ քննարկելու հարցեր, սկսած Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կեսօրին միացել են Բայդենին և Շոլցին՝ «քառյակի հանդիպմանը», որը հիմնականում կենտրոնացած է եղել այն հարցի ուղղությամբ, թե ինչպես դադարեցնել մարտերն Ուկրաինայում, քանի դեռ ռուսական ուժերը առաջ են շարժվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում