ՎՎարդուհի Հարությունյան

Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն

Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահին՝ հայտնում է Սպիտակ տունը։ Վոլոդիմիր Զելենսկին առանձին հանդիպում կունենա նաև փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ:

Ամերիկյան կողմի տվյալով՝ հանդիպումների օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ԱՄՆ աջակցությունը Կիևին։

Հնարավոր է՝ Զելենսկու հետ հանդիպի նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:

Ուկրաինայի նախագահի այցն ԱՄՆ տեղի է ունենում վերջին շրջանում ակտիվացած քննարկումների ֆոնին, որ Արևմուտքն Ուկրաինայի զինված ուժերին կարող է թույլ տալ արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ հարցով կապի մեջ է դաշնակիցների և գործընկերների հետ: Մեթյու Միլլերը հիշեցրել է, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն թույլ են տվել իրենց զենքն օգտագործել ռուսական տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում