Շարունակվում է Նախագահ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Շարունակվում է Նախագահ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Շարունակվում է Նախագահ Սարգսյանի պետական այցը Չինաստան: Հանրապետության ղեկավարը  հանդիպում է ունեցել Չինաստանի ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:

Զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է հայ-չինական հարաբերությունների զարգացման գոհացնող արդյունքները: Նա ասել է, որ դրանք կխթանվեն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմամբ:

Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ Պեկինի հանրահայտ Ամառային զբոսայգի, ծաղկեպսակ դրել Թյանանմենի հրապարակում գտնվող ժողովրդական հերոսների հուշակոթողին: Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ Չինաստանի կառավարության վարչապետին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում