Թեժ քննարկումներ Ազգային ժողովում

Թեժ քննարկումներ Ազգային ժողովում

Խորհրդարանական քառօրյայի երրորդ օրը հագեցած էր: Կրքերը բորբոքվել են հիմնականում շրջանառության հարկի մասին օրենքի շուրջ: Քաղաքական ուժերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել` ինչպես վարվել ուժի մեջ մտած օրենքի հետ:

Ընդդիմադիրներն այս օրերին պարբերաբար հանդիպում էին ԱԺ շենքի մոտ հավաքված փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, վստահեցնում, որ հարցին իրենք հետամուտ են:

 ԱԺ նախագահի սենյակում վերջապես կայացավ  քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրատապ խորհրդակցություն: Որոշեցին հարցը քննարկել կառավարության ներկայացուցչի հետ:

Վարչապետն ինքը պատասխանեց ԲՀԿ-ականների՝ շրջանառության հարկին վերաբերող հարցին: Վարչապետը հայտարարեց , որ նախքան այդ օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա խոսքով որոշ ուճշժեր միտումնավոր դժգոհողներին ճիշտ չեն բացատրում օրենքում կատարված փոփոխությունը:

Ըստ վարչապետի՝ նոր կարգով աշխատելու են նվազեցնել ստվերն ու խոշոր խաղացողներին  բերել  լիարժեք հարկման դաշտ:

Օրենսդիրն այսօր շարունակեց նաև Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի գործունեության հաշվետվության քննարկումը:  Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց շուրջ 2 տասնյակ պատգամավորների հարցերին:

ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը արձանագրեց, որ Հանրայինը ճաշակ ձևավորող իր առաքելությունը կատարել է, ձեռագրի փոփոխությունը եթերում տեսանելի է, հստակ ձևակերպված են նպատակներն ու խնդիրները:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում