Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում

Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում

Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Քառօրյայի երրորդ օրը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի լրամշակված նախագիծը:

Այն առաջարկում է «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրել նաեւ օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում:

Մեկ այլ օրինագծի առաջին ընթերցմամբ խորհրդարանը դեկտեմբերի 9-ը հայտարարում է ցեղասպանությունների դեմ պայքարի օր: Քննարկվել է նաեւ Ազգային ժողովում բյուջետային գրասենյակ ստեղծելու առաջարկը: Պատգամավորները լսել եւ հարցեր են ուղղել նաեւ հակամենաշնորհային հանձնաժողովի ղեկավարին:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում