ՄՄարիամ Մխիթարյան

Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում

Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում

ԿԺԴՀ-ի ուղարկած աղբով օդապարիկներից մեկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով նախագահի անվտանգության ծառայությանը։

«Քիմիական, կենսաբանական և ճառագայթային արձագանքման խմբի հետաքննությունը պարզել է, որ իրերը վտանգ չեն ներկայացնում»,- տեղեկացրել են ծառայությունից։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ մայիսի վերջից ԿԺԴՀ-ն ավելի քան 3 հազար աղբատար օդապարիկ է արձակել՝ ի նշան «հակափհենյանական» թռուցիկների դեմ բողոքի, որոնք հարավից ուղարկել են հյուսիսկորեացի դասալիքներն ու հարավկորեացի ակտիվիստները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում