Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել

Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել

Ուկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ: Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին և Քիր Սթարմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, մասնավորապես՝ իրավիճակը ռազմաճակատում: 

Այնուհետև Զելենսկու և Սթարմերի ներկայությամբ Ուկրաինայի պաշտպանունակությանը վարկային աջակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթղթով նախատեսվում է օգնություն տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի, զինամթերքի վերանորոգման և մասնակի արտադրության ոլորտում։

Լոնդոնը և Կիևը կկարողանան 2 միլիարդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել: Ընդ որում՝ այս գումարը վերջնական չէ և, հնարավոր է, ավելանա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում