ԼԼուսինե Մուրադյան

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ նախապայմաններ չպիտի լինեն. Արշակյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ նախապայմաններ չպիտի լինեն. Արշակյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին

Քաղաքական կամքը Հայաստանի կողմից ամբողջական կա, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացմանը:

Հարցին՝ ո՞ր դեպքում հնարավոր է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ, Հակոբ Արշակյանը պարզաբանեց. «Մեր խոսակցության ընթացքում պայմանավորվածությունն այնպիսին է, որ չպիտի լինեն նախապայմաններ, և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունը պահվում է: Սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և ես հույս ունեմ, որ դա շուտափույթ տեղի կունենա»։

Արշակյանի կարծիքով՝ բաց սահմաններ ունենալու մասով խոչընդոտների հաղթահարումով՝ ՀՀ-ի, հայ ժողովրդի համար կստեղծվեն ավելի նպաստավոր պայմաններ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, թե՛ երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում