Մի ֆոտոյի պատմություն. Ֆիդել Կաստրոն ԽՍՀՄ-ում

Մի ֆոտոյի պատմություն. Ֆիդել Կաստրոն ԽՍՀՄ-ում

Այս լուսանկարում Ֆիդել Կաստրոն ծխում է կուբայական սիգար ու ձեռքին կրում երկու Ռոլեքս ժամացույց: Հանդիպումը հեղափոխականի եւ Խրուշչյովի միջեւ կայացել է Կրեմլում, իսկ Կարլ Մարքսի լուսանկարն էլ հանդիպման լուռ վկան է: Բոլորը ձեռքերը սեղանին ժպտում են ու հետեւում հեղափոխականի շարժումներին։

Այն ժամանակ նման լուսանկարները ենթարկվում էին գրաքննության, բայց սովետական միության փլուզումից հետո բազմաթիվ շղթաներ բացվեցին ու մութ անկյուներն էլ լուսավորվեցին: Այս լուսանկարը նույնպես վկայում է սովետական միության գաղտնապահության ու գրաքննության բացակայության մասին: Եւ միայն դրա փլուզումից հետո ի հայտ եկան բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ ու այդ ժամանակների մասին պատմող տարբեր վկայություններ:

Ֆիդել Կաստրոն երկու ժամացույցը հենց այնպես չի կրել: Հեղափոխականը դրանցով ստուգում էր երեք ժամային գոտիների տվյալները՝ Հավանա, Վաշինգտոն եւ Մոսկվա: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում