Ալիևի հետ հանդիպմանը Օ'Բրայենը շեշտել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը

Ալիևի հետ հանդիպմանը Օ'Բրայենը շեշտել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենին։

Ադրբեջանական կողմի տվյալով՝ վերջինս ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը:

Նշվում է, որ Օ'Բրայենը կարևորել է նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը, Միջին միջանցքին, էներգետիկ և այլ հարցերի:

Լրատվամիջոցների տվյալով՝ ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել COP29-ի անցկացմանը Բաքվում։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում