Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը․ Դարչիաշվիլի

Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը․ Դարչիաշվիլի

Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։

«Մենք բազմիցս ապացուցել ենք, և ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Վրաստանը միշտ կողմնակից է եղել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանը և համակեցությանը։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- հայտարարել է Դարչիաշվիլին՝ Ադրբեջանի ԱԳ նապարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Պաշտոնյան նշել է, որ Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում