ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, նշել՝ այդ աշխատանքը կարևոր է տարածաշրջանային կայունության համար։ Նրա խոսքով՝ սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։

«Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի և հիմք հանդիսանան տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Մոսկվան էլ պատրաստ է խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնություններին համապատասխան»,- հավելել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Երևանը դրական է արձագանքել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում օգնելու՝ ռուսական կողմի պատրաստակամությանը: Նա ցավակցություն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում