ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ վետոն հաղթահարելուն

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ վետոն հաղթահարելուն

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը քվեարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած նախագահական վետոն չեղարկելու օգտին։

Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն, ներկայացնելով վետոյի դրդապատճառը, հայտարարել է, որ օրենքը խտրական է և պետք է չեղարկվի:  Նա հրաժարվել է օրենքի հոդված առ հոդված քննարկումից:

««Թափանցիկության մասին» օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության չորս հոդվածին, այդ թվում՝ հավաքների ազատությանը և քաղաքացիների հավասար իրավունքներին։ Օրենքը հանգեցնում է ոչ կառավարական կազմակերպությունների և ազատ լրատվամիջոցների խարանման, ուստի օրենքն անընդունելի է»,- ասել է Մսխիլաձեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում