ԳԳոհար Սարգսյան

Ժողովրդի հերոս ու ծառա Ռայիսիի փառավոր ուղին շարունակվելու է․ Իրանի կառավարության հայտարարությունը

Ժողովրդի հերոս ու ծառա Ռայիսիի փառավոր ուղին շարունակվելու է․ Իրանի կառավարության հայտարարությունը

Ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող խմբի մահվան կապակցությամբ երկրի նախարարների կաբինետն այսօր արտահերթ նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է ԻՌՆԱ-ն։ Հայտարարության մեջ նշվում է․

«Մենք վստահեցնում ենք մեր հավատավոր, ազնիվ և սիրելի ժողովրդին, որ ժողովրդի հերոս ու ծառա, առաջնորդի հավատարիմ ուղեկից այաթոլլահ Ռայիսիի՝ անխոնջ ոգով ներշնչված փառավոր ծառայության ու նվիրումի ուղին շարունակվելու է։ Ամենակարող Ալլահի օգնությամբ և մեծահոգի ժողովրդի աջակցությամբ երկրի ​​կառավարումը չի տուժելու»։

Մինչ նախագահի նոր ընտրության անցկացումը 50 օր Էբրահիմ Ռայիսիի պարտականությունները կկատարի Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում