Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները

Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, կիսել են իրենց մտահոգությունները:

Կոբախիձեն մեկնաբանել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ընդգծել, որ պետք է դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում