ԳԳոհար Սարգսյան

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքները ավարտված են, բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի դա չի արվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Դիմելով երևանցիներին` Ավինյանը նշեց.

«Երիտասարդական կայարանի մոտ կխնդրեմ ուշադրություն դարձնել լուսավորությանը, այն ամբողջապես արդիականացվել է, նաև ներսում է արդիականացվել»:

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 510 հազար 692 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2858 շարժակազմ, որից 556-ը երեք վագոնանի, 1330-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը` 514 հազար 267 ուղևոր, կատարողականը՝ 99,3%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում