Հայաստանում է Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը

Հայաստանում է Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը

Բաղրամյան 26-ում դիմավորել են  պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը, որից հետո կայացել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Շուրջ 4 տասնյակի հասնող հայ-հունական իրավական փաստաթղթերի շտեմարանը համալրվեց ևս երկուսով. երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները ստորագրեցին համաձայնագիր, իսկ Հայկական զարգացման գործակալության ու Հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում