Ամերիկացի կոնգրեսականները ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր օրինագիծը

Ամերիկացի կոնգրեսականները ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր օրինագիծը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը եւ Ֆրենկ Փալոնը, ինչպես նաեւ հանձնախմբի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը եւ այլ կոնգրեսականներ մարտի 18-ին Կոնգրեսի մուտքի մոտ ասուլիս են հրավիրել: Նրանք ներկայացրել  են Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր օրինագիծը:

Փաստաթուղթը կրում է «Ճշմարտության եւ արդարության օրինագիծ» անունը: Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ռոբերտ Դոլդի խոսքով՝ օրինագիծը աջակցություն է ստանալու թե՛ հանրապետականներից, թե՛  դեմոկրատներից: Ցեղասպանության 100-ամյակին ամերիկյան օրակարգում պետք է լուսավորել պատմության էջը՝ վստահ լինելու, որ նման իրադարձությունները չեն կրկնվի:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում