ՄՄարիամ Մխիթարյան

Զախարովան՝ Կիևին Բաքվից զենքի մատակարարումների վերաբերյալ տեղեկությունների մասին

Զախարովան՝ Կիևին Բաքվից զենքի մատակարարումների վերաբերյալ տեղեկությունների մասին

Հերթական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ մեղադրել է Արևմուտքին, մասնավորապես՝ Փարիզին, իբր Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խաթարելու համար:

Նա անդրադարձել է վերջերս տարածված լուրերին, որ Ադրբեջանը ռազմական աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Զախարովան խուսափողական պատասխան է տվել՝ ասելով. «Դաշնության պատկան գերատեսչությունները ստուգում են Կիևին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները և քննարկում խնդիրը համապատասխան երկրների հետ»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է. «Դա սկզբունքային հարց է Ռուսաստանի համար: Մենք  դասակարգում ենք պետություններն ու երկրներն ըստ հետևյալ սկզբունքի՝ արդյոք նրանց գործողությունները վտա՞նգ են ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է մատակարարումների մասին հաղորդագրությունը։ Մենք կապի մեջ ենք Բաքվի հետ»:

Մարիա Զախարովան եզրափակել է՝ «Գլխավորն այն է, որ Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ Հայաստանի հետ կապված նման հաղորդագրություններ չլինեն։ Դա պարզապես թյուրիմացություն կլինի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում